Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
Պատասխաններ DitakNet-ի տեղադրման, գործիքների, լիցենզավորման և անվտանգության վերաբերյալ։
Հարց՝ DitakNet-ը կախվա՞ծ է արտաքին ամպային (Cloud) ծառայություններից։
Ոչ։ DitakNet-ը 100% self-hosted է։ Սարքերի հայտնաբերումը, ստուգումները, տվյալների բազան և ծանուցումները աշխատում են բացառապես ձեր տեղային սերվերում՝ առանց տվյալները երրորդ կողմերին փոխանցելու։
Հարց՝ Կարո՞ղ եմ գործիքներն աշխատեցնել Windows-ում առանց Docker-ի։
Այո՛։ Մենք տրամադրում ենք Windows Standalone փաթեթներ (.ZIP) LAN Scan, VLAN Scan, CCTV Probe, Bandwidth Test, Պաչ Պանել, Subnet Calculator, Port Audit և Service Watch ծրագրերի համար։ Դրանք գործարկվում են 1-քլիքով՝ .bat ֆայլի միջոցով։
Հարց՝ Ինչպե՞ս է hotel.ditaknet.com-ը կապվում DitakNet մոնիթորինգի հետ։
hotel.ditaknet.com-ը հյուրանոցի կառավարման հարթակն է (ամրագրումներ, check-in, POS), որը միավորվում է տեղային DitakNet սերվերի հետ՝ հսկելու համար հյուրանոցի Wi-Fi կետերի հասանելիությունը և CCTV տեսահսկման սարքերը։
Հարց՝ DitakNet-ը պատրաստո՞ւմ է անհատական ծրագրեր բնակելի համալիրների համար։
Այո՛։ Մենք պատրաստում կամ թարմացնում ենք բնակելի շենքերի, համալիրների և թաղամասերի կառավարման համակարգեր՝ ձեր նախընտրանքով 2-3 ամսվա ընթացքում։